Արման Թաթոյանի անդրադարձը սոցցանցերում արցախցիների հասցեին հնչեցրած վիրավորանքներին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է սոցիալական ցանցերում արցախցիների հասցեին հնչեցրած վիրավորանքներին։ Այդ մասին նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին:

Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թույլ են տրվում խտրական, իսկ որոշ դեպքերում՝ անգամ ներքին թշնամանքի հասնող արտահայտություններ: Ընդ որում, դրանք հաճախ հրահրվում են կեղծ կամ կասկածելի էջերից։

Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է»։

Նա նշել է նաև, որ ներկայումս առավել քան անհրաժեշտ է ունենալ համերաշխություն ու լինել միասնական։ Իսկ նշված արատավոր երևույթները միայն ավելացնում են լարվածությունը, խոչընդոտներ են առաջացնում առկա խնդիրների հրատապ լուծումների համար:

«Սիրելի՜ հայրենակիցներ,

խնդրում եմ չներքաշվել նման «քննարկումների»՝ անկախ նրանից ով է դա անում կամ ինչ խմբերում է արվում ու ինչ տեսակի հարցեր են շահարկվում (սոցիալական, քաղաքական և այլն)»,- հորդորել է Թաթոյանը։

Դիտումների քանակը: 4214
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին