ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրի վրա կրակելու փաստին։
«Այսօր երեկոյան ժամը 18։00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ։ 1 խաղաղ բնակիչ սպանվել է, 2 քաղաքացիական անձ վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց, վնասվել են բնակիչների տները»,–գրել է նա։
ՀՀ ՄԻՊ–ը տեղեկացրել է, որ այս փաստն արձանագրվել է ինչպես Հայաստանի Մարդու իարվունքներով զբաղվող կազմակերպությունների, այնպես էլ տեղի համայնքային ղեկավարության կողմից:
Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը կրկին հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ։
Թողնել պատասխան