Արման Թաթոյանն անդրադարձել է ՀՀ տարածաշրջանի հրետակոծմանը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձել է Ադրբեջանի ԶՈւ–ի կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրի վրա կրակելու փաստին։

«Այսօր երեկոյան ժամը 18։00-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ։ 1 խաղաղ բնակիչ սպանվել է, 2 քաղաքացիական անձ վիրավորվել և տեղափոխվել հիվանդանոց, վնասվել են բնակիչների տները»,–գրել է նա։

ՀՀ ՄԻՊ–ը տեղեկացրել է, որ այս փաստն արձանագրվել է ինչպես Հայաստանի Մարդու իարվունքներով զբաղվող կազմակերպությունների, այնպես էլ տեղի համայնքային ղեկավարության կողմից:

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ժամը 18:10-ի սահմաններում ադրբեջանական կողմը կրկին հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ։

Դիտումների քանակը: 4229
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին