Արմեն Գրիգորյանը անդրադարձավ ԶՈՒ-ում տեղի ունեցած մահվան դեպքերին

armen-grigoryan

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով վերջերս Զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերի մասին, նշեց, որ շատ քայլեր են ձեռնարկվել, բայց կան բնագավառներ, որտեղ հաջողություն դեռևս ձեռք չի բերվել:

«Այս հարցը մեր օրակարգում է, մեզ համար բոլոր միջադեպերը ցավոտ են, նույնիսկ փոքր վնասվածքները: Մենք փորձում ենք աշխատանքներ իրականացնել, բանակում առկա խնդիրների մեծ մասն ավելի լայն սոցիալական խնդիրներ են: Քրեական մշակույթի դեմ պայքարը նպատակ ունի նաև խթանել բանակում իրականացվող բարեփոխումները: Այս խնդիրը շատ բարդ է, այն չի կարող լուծվել մեկ քայլով, բայց մենք անում ենք հնարավոր ամեն ինչ», — ասաց Գրիգորյանը:

Հարցին, թե անհանգստություն չի՞ առաջացնում այն հանգամանքը, որ ՊԲ հրամանատարի, ԱԱԾ բաժնի պետի և մի շարք պաշտոնատար անձանց որդիները ծառայում են նույն զորամասում, Գրիգորյանն ասաց, որ սա բազմաշերտ և խորը խնդիր է, բայց այդ խնդիրները օրակարգում են։

Դիտումների քանակը: 4811
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին