Արտակ Դավթյանը հանդիպել է ԶՈւ-ի գլխավոր շտաբի հրամանատարական կազմի հետ

րտակ

Հունվարի 9-ին ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանդիպում է ունեցել Զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատարական կազմի հետ:

Ամփոփվել են 2019 թվականի իրադարձությունների արդյունքները, կարևորվել են 2020 թվականի համար նախատեսված հիմնական իրադարձությունները, դրանց իրականացման առանձնահատկությունները:

Քննարկվել է նաև տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը:

Գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է շտկել 2019 թվականին հայտնաբերված թերությունները և պատշաճ կերպով իրականացնել հունվար ամսվա համար նախատեսված գործողությունները:

Դիտումների քանակը: 4290
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին