Արծրուն Հովհաննիսյանը դիմել է զինծառայողների ընտանիքներին և հարազատներին

ov

 Հայ զինծառայողներին զրկել են սմարթֆոններից: Դրանք կփոխանցվեն զինվորականների ծնողներին։

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊԲ  խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա հայտնել է, որ անցած երկու օրերի ընթացքում ՀՀ զինված ուժերի շարքերը ստուգվել են հրամանատարության և ռազմական ոստիկանության կողմից, որի ընթացքում զորքերում հայտնաբերվել են մի քանի հարյուր սմարթֆոններ:

“Բոլոր հեռախոսները կփոխանցվեն զինծառայողների ծնողներին: Մեկ անգամ ևս դիմում ենք զինծառայողների ծնողներին և հարազատներին ձեռնպահ մնալ չարտոնված հեռախոսներ զինծառայողներին տալուց”,- գրել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

2018 թվականի օգոստոսից ի վեր հայ զինվորներին թույլատրվում է ունենալ միայն հեռախոսներ առանց խցիկի, առանց ինտերնետ մուտք գործելու հնարավորության, առանց ձայնագրիչի:

Դիտումների քանակը: 4448
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին