Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչում օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի, Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) 5-1 հաշվով հաղթեց բուլղարացի ներկայացուցիչ, Եվրոպայի գործող չեմպիոն Կիրիլ Միլովին ու 6-րդ անգամ հռչակվեց Հին աշխարհամասի չեմպիոն։
Հիշեցնենք, որ երեկ կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանը ժամանակից շուտ 9։0 հաշվով հաղթել էր Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովին։
Թողնել պատասխան