Անցակետի տեղադրումը խաթարում է խաղաղ գործընթացում վստահություն հաստատելու ջանքերը. ԱՄՆ պետդեպ

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] անցակետի ստեղծումը խաթարում է խաղաղ գործընթացի նկատմամբ վստահության հաստատմանն ուղղված ջանքերը: ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանթ Պատելը պաշտոնական հաղորդագրություն է տարածել` արձագանքելով Հակարի կամրջի մոտ ադրբեջանական անցակետի տեղադրման մասին լուրին։

«Մենք կրկին հայտարարում ենք, որ Լաչինի միջանցքում [Բերձորի միջանցք] պետք է լինի մարդկանց ու առևտրի ազատ և անարգել տեղաշարժ։ Կոչ ենք անում կողմերին վերսկսել խաղաղ բանակցությունները և զերծ մնալ սահմանի երկայնքով սադրանքներից և թշնամական գործողություններից»,– նշված է Պատելի հայտարարության մեջ։

Դիտումների քանակը: 3771
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին