Աշխարհի գավաթ. Մալխաս Ամոյանը՝ արծաթե մեդալակիր, Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե

FB_IMG_1607891187061

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն արդեն 2 մեդալ է նվաճել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Աշխարհի գավաթի խաղարկությունում։

Մրցումային երկրորդ օրը արծաթե մեդալ է նվաճել 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը, իսկ 67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանը դարձել է բրոնզե մեդալակիր։

Մալխաս Ամոյանի և Հունգարիայի ներկայացուցիչ Բալինտ Կորպաշիի միջև վճռորոշ գոտեմարտն ավարտվել է 1։1 հաշվով հունգարացի ըմբիշին հաղթանակը շնորհվել է վերջինը միավոր վաստակելու արդյունքում։

Աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնությունների չեմպիոնը մինչև եզրափակիչ ոչ մի միավոր չի զիջել մրցակիցներին. մեկնարկային գոտեմարտում Ամոյանը 6։0 հաշվով հաղթել է սերբ Ալեքսանդար Մաքսիմովիչին, քառորդ եզրափակչում 12։0 հաշվով առավելության է հասել մոլդովացի Վալենտին Պետիչի նկատմամբ, իսկ եզրափակչի ուղեգրի համար պայքարում 7։0 հաշվով պարտության է մատնել թուրք Չենգիզ Արսլանին։

Սլավիկ Գալստյանը երրորդ տեղի համար պայքարում կամային հաղթանակ է տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Արտուր Պոլիտաևի նկատմամբ։ Առաջին մրցափուլում Գալստյանը 0:4 հաշվով զիջել է, սակայն երկրորդում նախ 2 միավոր է վաստակել, ապա տուշեով ժամանակից շուտ ավարտել գոտեմարտը։

Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից՝ 7։0 հաշվով վստահ հաղթանակ տանելով Չիլիի ներկայացուցիչ Կրիստոբալ Նունյեսի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում վիճելի մրցավարական որոշումների արդյունքում Գալստյանը 4:7 հաշվով պարտվել է Ադրբեջանը ներկայացնող Իսլամբեկ Դադովին։ Վերջինս դուրս է եկել եզրափակիչ, ինչի արդյունքում հայ ըմբիշը պայքարը շարունակելու հնարավորություն է ստացել։ Նախքան Պոլիտաևի հետ մեդալային գոտեմարտը, Գալստյանը սփոփիչ գոտեմարտում 9:0 հաշվով հաղթել է պերուացի Նիլտոն Սոտոյին։

Բրոնզե մեդալի համար դեռ պայքարելու է 77 կգ քաշային Կարապետ Չալյանը, որի մրցակիցը սերբ Վիկտոր Նեմեշն է։

Դիտումների քանակը: 4593
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին