Քոչարյանի գործն մակագրվել է ուրիշ դատավորի

Ռոբերտ Քոչարյան

Ինչպես հայտնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը՝ ՀՀ երկրորդ նախագահի գործն արդեն մակագրվել է ուրիշ դատավորի, սակայն նրա պաշտպանները դեռևս պաշտոնական ծանուցում չեն ստացել դրա վերաբերյալ։ Նրանց խոսքերով «Դատալեքս» համակարգում այսօր առավոտյան հայտնվել է տեղեկատվություն, որ օգոստոսի 19-ին գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին:

Հիշեցնենք, որ երեկ Քոչարյանի պաշտպանները պարզաբանում էին տարածել` նշելով, որ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի, քանի որ արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը դեռ ապահովված չէ։ Այն որ, հունիսի 25–ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում էր կայացրել կրկին կալանավորել Քոչարյանին, նրա և մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնել և գործն ուղարկել նոր քննության։ Սակայն Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունների ժամանակավորապես դադարեցման պատճռով գործն առ այսօր նոր դատավորի դեռ չէր մակագրվել։

Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն էլ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ գործը պետք է նոր դատավորի մակագրվի, որպեսզի բոլոր մտահոգությունները փարատվեն։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը

Դիտումների քանակը: 4930
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին