Շուշին Արցախի համար մեկ քաղաքը

Խաչատուր Հայրիյան

Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտությունները: Arcakh24.info լրատվական կայքը ձեր ուշադրությանն է ներկայացնում Շուշի համայնքի ղեկավարի թեքնածու Խաչատուր Հայրիյանին: Խաչատուր Հայրիյանն առանձնահատուկ ուշադրության է արժանացել իր համարձակ ծրագրով, որտեղ ԱՀ-ում քաղաքապետի պաշտոնին հավակնող անձն առաջին անգամ հայտարարում է այն մասին, որ ներկայիս խմելու ջրի զտման եղանակի պատճառով բնակչությունը ստանում է առողջության համար վտանգավոր խմելու ջուր, և այդ խնդրի լուծումն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում թեկնածույի ծրագրում:

Ստորև ներկայացնում ենք ողջ ծրագիրը:

Շուշի համայնքի ղեկավարի թեքնածու Խաչատուր Հայրիյանը

Շուշի համայնքի ղեկավարի թեքնածու Խաչատուր Հայրիյանը

«Հարգելի հայրենակիցներ,

Ողջունում եմ բոլորիդ և տեղեկացնում, որ սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտություններին մասնակցելու եմ, որպես Շուշի համայնքի ղեկավարի թեքնածու: Բնակվելով Շուշի քաղաքում՝ ես քաջատեղյակ եմ Շուշիում առկա խնդիրներին և որպես հայրենասեր հայորդի հայտնում եմ իմ պատրաստակամությունը լուծելու այդ խնդիրները: 27 տարի է անցել ինչ Շուշին ազատագրված է, բայց դեռ Շուշին չսպիյացած վերք է Արցախի համար: Շուշի քաղաքի երբեմնի փառքն ու համբավն անհրաժեշտ է վերականգնել, չէ որ մենք պատասխանատու ենք մեր նահատակված հերոսների հիշատակի, Շուշին ազատագրած մեր եղբայրների, ներկայիս մեր ժողովուրդի և մեր ապագա սերունդների առաջ: Մենք պետք է պայքարենք և վերակառուցենք մեր երազանքների Շուշին, դարձնելով այն Արցախի իր գեղեցկությամբ և մաքրությամբ, տեղի բնակչության ապահովվածությամբ ու բարեկեցությամբ, քաղաք ժամանող բոլոր հյուրերի համար հարմարավետությամբ համար մեկ քաղաքը: Առաջին հերթին անհրաժեշտ է այնպես անել, որ Շուշեցին իրեն զգա իր քաղաքի տերը և հպարտանա իր քաղաքով: Շուշի քաղաքում բնակվելը լինի այնքան ցանկալի, որ մեր բնակիչները չլքեն իրենց հարազատ քաղաքը և օտարությունում բախտ չփնտրեն, իսկ նրանք, ովքեր օտարության մեջ են` տեսնեն իրենց հարազատ քաղաքում արժանավայել ապրելու հնարավորություն և վերադառնան հարազատ օջախներ: Ես իմ պատրաստակամությունս եմ հայտնում գործելու և պայքարելու հանուն մեր քաղաքի և մեր բնակիչների արժանավայել ապագայի: Կարևորելով վերոնշյալը, ձեր հավանությանն եմ արժանացնում ծրագիր, որում հակիրճ թիրախավորել եմ Շուշի քաղաքի հիմնական և առաջնային խնդիրները:

1. Քաղաքապետի լիազորությունների վերականգնում, քանի որ քաղաքապետը պատասխանատու է համայնքի առաջ, այդ իսկ պատճառով պետք է ունենա իր ստանձնած պատասխանատվության համապատասխան լիազորություններ:

2. Երաշխավորել, որ յուրաքանչյուր ոք, ով ցանկություն ունի Շուշի քաղաքում բարեգործություն կամ բիզնես ներդրում կատարի զերծ մնան իշխանության ներկայացուցիչների կողմից ապօրինի ձեռնարկված ցանկացած գործողություններից: Միևնույն ժամանակ ներդրումային բիզնես ծրագրեր մշակել թե´ արտասահմանյան, և թե´ ներքին ներդրողներ գրավելու համար: Բնակչությանն ապահովել նոր աշխատատեղերով և զարգացնել քաղաքը:

3. Տարածքներ տրամադրելու քաղաքականության վերանայում: Առաջնահերթություն տալ Շուշի քաղաքի բնակչությանը՝ հատկապես երիտասարդներին: Նախկինում անoրեն տրամադրված տարածքների գործի բացահայտման դեպքում գործը համապատասխան ձևով ընթացքավորել և տարածքը ետ վերադարձնել համայնքին:

4. Շուշի քաղաքի ջրամատակարարման և մատակարարված ջրի մաքրության խնդրի լուծում: Ջրահավաքման ենթակառուցվածքների հին և անխնամ վիճակի պատճառով մինչև ջուրը քաղաք հասցնելը ջրի կորուստ ենք ունենում, ինչի պատճառով տարվա որոշ սեզոններին ջրամատակարարումը խափանվում է ջրի պակասության պատճառով: Անհաժեշտ է միջոցներ գտնել նոր ջրահավաքման համակարգ կառուցելու համար: Ներկայումս մեզ մատակարարվող ջուրը մաքրվում է քլորով, ինչը շատ վտանգավոր է և վնասակար հատկապես մեր երեխաների համար: Առաջացնում է ուռուցքային և սիրտ-անոթային հիվանդություններ: Անհրաժեշտ է օր առաջ հրաժարվել քլորից և անցնել ժամանակակից և անվտանգ ջրամաքրման համակարգերի:

5. Հետամուտ լինել համապատասխան մարմինների կողմից պատմամշակութային արժեք ունեցող շենք շինությունների պահպանության պատշաճ իրականացմանը: Հնարավորության դեպքում ֆինանսական միջոցներ գտնել կամ ներդրողներ այդ շենք շինությունները վերականգնելու համար:
6. Աշխատել թափանցիկ և արդարացնել համայնքի բնակիչների և համայնքի հետ համագործակցող անձանց ու կազմակերպությունների վստահությունը:»

Դիտումների քանակը: 8097
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին

Marat Yeganyan