Ասիական Զարգացման Բանկը $750,000 կհատկացնի հեռավար կրթության համար

Հեռավար կրթություն

Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հաստատեց $750,000 կազմող Գիտելիքի և օժանդակության տեխնիկական աջակցության (գրանտային) ծրագիրը՝ հեռավար կրթության հարթակի մշակման և շահագործման միջոցով COVID-19-ի համավարակին և այլ հիվանդություններին Հայաստանի դիմակայությունը բարելավելու հարցում ՀՀ-ին օժանդակելու համար։ Ծրագիրը կօժանդակի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (ԿԳՄՍ) արտակարգ իրավիճակների պայմաններում և նորմալ իրավիճակներում որակյալ և շարունակական կրթություն ապահովելու հարցում։

Աջակցության շրջանակներում կբարելավվի կանոնակարգային և ինստիտոցիոնալ դաշտը, ինչպես նաև օգտատերերի կարողությունները կզարգանան՝ հեռավար կրթության հարթակի արդյունավետ շահագործման համար վերապատրաստողների վերապատրաստման միջոցով։ «Համազգային մակարդակում բոլոր սովորողների համար որակյալ և շարունակական կրթության հասանելիության ապահովումը հանդիսանում է Կառավարության հիմնական նպատակը և աջակցում է ԱԶԲ 2030 ռազմավարության՝ նորարարական տեխնոլոգիաները խթանելու և ինտեգրված լուծումներ տրամադրելու ղեկավար սկզբունքներին»,- ասաց ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին։ «ԱԶԲ-ն կշարունակի աջակցել երկրում կրթական ոլորտի բարեփոխումներին՝ որպես Երկրի գործընկերության ռազմավարության ռազմավարական ուղղություններից մեկին»։

Ծրագրի շրջանակներում հեռավար կրթության հարթակ կմշակվի՝ սովորելու ավելի լայն հնարավորություններ ընձեռելով և տեղեկատվություն տրամադրելով՝ սովորողնի համար ավելի հարմար ձևաչափով։ Հարթակը մանկապարտեզներից մինչև 12-ամյա կրթական հաստատություններին կօգնի առցանց դասընթացներ անցկացնել և ուսուցիչներին ու սովորողներին կտրամադրի իրական ժամանակում հետադարձ կապի ապահովման մեխանիզմներ, հանձնարարությունների տրամադրման և մոնիթորինգի և ուսուցման աշակերտակենտրոն այլ գործիքներ։ ԱԶԲ-ն ձգտում է ստեղծել բարգավաճ, դիմակայուն և կայուն Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ միևնույն ժամանակ շարունակելով ջանքեր գործադրել ծայրահեղ աղքատությունը վերացնելու ուղղությամբ։ Ստեղծվելով 1966թ-ին՝ այն ունի 68 անդամակից երկիր, որից 49-ը տարածաշրջանից։

Դիտումների քանակը: 4302
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին