Օգոստոսի 31-ի գիշերը, ժամը 01․00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել։
Երևանի բնակիչ՝ Դավիթ Գալստյանը իր ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
22-ամյա Դ. Գալստյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորները՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Գառնիկ Մկրտչյանն ու Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Վաղարշակ Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մահացածն ու վիրավորները ծառայում են ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասում։
Թողնել պատասխան