Ավտովթար Սպիտակ-Վանաձոր  ճանապարհին

8ef690848d493979117041b6a21b7019

Օգոստոսի 31-ի  գիշերը,  ժամը 01․00-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր  ճանապարհին  ավտովթար է տեղի ունեցել։ 

Երևանի բնակիչ՝ Դավիթ Գալստյանը իր ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

22-ամյա Դ. Գալստյանը տեղում մահացել է, իսկ  նրա ուղևորները՝ Երևանի բնակիչ, 23-ամյա Գառնիկ Մկրտչյանն ու Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Վաղարշակ Նազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մահացածն ու վիրավորները ծառայում են ՀՀ Պաշտպանության նախարարության N զորամասում։

Դիտումների քանակը: 5144
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին