Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել են թաքցված «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի դեղահաբեր

Copyright © State Revenue Committee of RAAll rights reserved
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը ՀՀ ոստիկանության հետ համատեղ կանխել է մաքսանենգ ճանապարհով թմրանյութերի ներկրման հերթական փորձը։

Բագրատաշենի մաքսակետում հայտնաբերվել են թաքցված «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի դեղահաբեր

 

Իրականացված միջոցառումների արդյունքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային զննության են ենթարկել Վրաստանից Բագրատաշենի մաքսային կետ-բաժին ժամանած ՀՀ քաղաքացի Կ.Հ-ի կողմից շահագործվող տրանսպորտային միջոցը:
Հսկողության արդյունքում մեքենայի բեռնախցիկում գտնվող քաղցրավենիքի տուփերից հայտնաբերվել է «B8» նշագրմամբ «բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի 516 դեղահաբ, որոնք միախառնված են եղել կոնֆետների հետ:
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը  տրամադրվել են ՊԵԿ քննչական վարչությանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Քաղաքացի Կ.Հ-ն և ավտոմեքենայի ուղևոր Ա.Ք-ն ձերբակալվել են:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնությանն հետ կապերի բաժին
Դիտումների քանակը: 4588
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին