Բալթյան երկրներում մեկնարկել է հայկական մշակութային շաբաթը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին

58378641_511808249351180_7529638931919273984_n

Լիտվայի Իգնալինայի շրջանի «Պալիեսիաուս դվարաս» պատմական համալիրում  տեղի ունեցավ մշակութային միջոցառում՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին, որը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր Լիտվայում ՀՀ դեսպանությունը:

Ինչպես հայտնում է Հայ-եվրոպական մշակութային կենտրոնը՝ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով, շնորհակալություն հայտնելով համալիրի ղեկավարությանը միջոցառումը հյուրընկալելու համար, նշեց, որ այս համերգով բալթյան երկրներում սկսվում է հայկական մշակութային շաբաթը՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 104-րդ տարելիցին:

Հանդիսությանը դաշնամուրային կատարումներով հանդես եկավ Երևանի՝ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը՝ կատարելով Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ալան Հովհաննեսի և այլոց ստեղծագործությունները:

Համերգային ծրագրի երկրորդ հատվածում Արմինե Գրիգորյանը և Լատվիայի կոմպոզիտորների միության անդամ, Լատվիայի վաստակավոր արտիստ Րաֆֆի Խարաջանյանը դաշնամուրային դուետի ձևաչափով կատարեցին հայ և լիտվացի ականավոր կոմպոզիտորների գործերը, որոնք բարձր գնահատականի արժանացան հանդիսատեսի կողմից:

Դիտումների քանակը: 4606
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին