Կոմիտասի 150-ամյակին նվիրված ցուցահանդես Թբիլիսիում

Կոմիտասի 150-ամյակին նվիրված ցուցահանդես Թբիլիսիում

Ապրիլի 23-ին Վիրահայոց թեմի Հայարտուն կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ հայ և վրացի նկարիչների ստեղծագործությունների՝«Կոմիտասը և վիշտը» խորագիրը կրող ցուցահանդես, որը նվիրված էր մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյա հոբելյանին։

Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ՀՀ դեսպանության դիվանագետներ, հասարակական և համայնքային գործիչներ և այլք։

Դեսպանն իր խոսքում արժևորեց Կոմիտասի մեծ ավանդն ու գործունեության նշանակությունը հայ երգարվեստի զարգացման և կատարելագործման գործում և շնորհակալություն հայտնեց նկարիչներին՝ հիանալի ստեղծագործությունների համար։

Պատմաբան Ենիք Թադևոսյանը խոսեց Կոմիտասի կենսագրության մասին՝ ներկայացնելով մեծ հայորդու կյանքի հիշարժան դրվագները։

Ելույթ ունեցավ նաև Վիրահայոց թեմի առաջնորդը։

Կոմիտասի 150-ամյակին նվիրված ցուցահանդես Թբիլիսիում

Կոմիտասի 150-ամյակին նվիրված ցուցահանդես ԹբիլիսիումԿոմիտասի 150-ամյակին նվիրված ցուցահանդես Թբիլիսիում Կոմիտասի 150-ամյակին նվիրված ցուցահանդես Թբիլիսիում Կոմիտասի 150-ամյակին նվիրված ցուցահանդես Թբիլիսիում Կոմիտասի 150-ամյակին նվիրված ցուցահանդես ԹբիլիսիումԿոմիտասի 150-ամյակին նվիրված ցուցահանդես Թբիլիսիում

Դիտումների քանակը: 4992
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին