Թբիլիսիում նշվեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 101-րդ տարեդարձը

Մայիսի 28-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում հնչեց հանրապետական մաղթանք՝ Հայաստանի Հանրապետության անսասանության ու պայծառության և նրա ժողովրդի խաղաղ ու բարեբեր կյանքի համար: Կարդալ ավելին

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառում Թբիլիսիում

Ապրիլի 25-ին Թբիլիսիի հռոմեական կաթոլիկ Եկեղեցու Պողոս-Պետրոս մայր տաճարում նշվեց հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը, որը կազմակերպվել էր Վիրահայոց թեմի և Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից, Վրաստանում հռոմեական կաթոլիկ Եկեղեցու աջակցությամբ: Կարդալ ավելին

Կոմիտասի 150-ամյակին նվիրված ցուցահանդես Թբիլիսիում

Ապրիլի 23-ին Վիրահայոց թեմի Հայարտուն կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում տեղի ունեցավ հայ և վրացի նկարիչների ստեղծագործությունների՝«Կոմիտասը և վիշտը» խորագիրը կրող ցուցահանդես, որը նվիրված էր մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի 150-ամյա հոբելյանին։ Կարդալ ավելին