Թբիլիսիում նշվեց Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 101-րդ տարեդարձը

61250509_1394477727361499_3616900704238567424_n

Մայիսի 28-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում հնչեց հանրապետական մաղթանք՝ Հայաստանի Հանրապետության անսասանության ու պայծառության և նրա ժողովրդի խաղաղ ու բարեբեր կյանքի համար:

Այնուհետև Վիրահայոց թեմի Հայարտուն կենտրոնում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հանրապետության օրվան։

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր ելույթում անդրադարձավ օրվա խորհրդին և խոսեց Հայաստանի Առաջին Հանրապետության դերի և նշանակության մասին։

Բանախոսությամբ հանդես եկավ պատմաբան Ենիք Թադևոսյանը։

Ցուցադրվեց վավերագրական ֆիլմ, երգերի և երաժշտական կատարումներով հանդես եկան Հայարտուն կենտրոնի սաները։

Դիտումների քանակը: 4727
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին