Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառում Թբիլիսիում

59295995_1370624019746870_7216304605066428416_n

Ապրիլի 25-ին Թբիլիսիի հռոմեական կաթոլիկ Եկեղեցու Պողոս-Պետրոս մայր տաճարում նշվեց հայ դասական երաժշտության հիմնադիր Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը, որը կազմակերպվել էր Վիրահայոց թեմի և Վրաստանում ՀՀ դեսպանության կողմից, Վրաստանում հռոմեական կաթոլիկ Եկեղեցու աջակցությամբ:Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառում Թբիլիսիում

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր ելույթում նշեց, որ Հայոց ցեղասպանության առանձնահատկություններից է այն, որ ցեղասպանության ենթարկված ժողովուրդը ոչ միայն բնաջնջվել է ֆիզիկապես, այլ նաև զրկվել է իր հայրենիքում ապրելու իրավունքից՝ ավելացնելով, որ Հայոց ցեղասպանության անպատժելիությունը դուռ բացեց մարդկության դեմ հետագա ծանր հանցագործությունների և ցեղասպանությունների առջև:

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառում Թբիլիսիում

Խոսելով Կոմիտասի մասին նա նշեց, որ վերջինս իր կենդանության օրոք դարձավ Հայոց ցեղասպանության և հայի չմոռացվող ցավի խորհրդանիշներից մեկը։

Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն ևս ողջունեց ներկաներին՝ հայտնելով, որ մեծ սիրով է հյուրընկալում այս կարևոր միջոցառումը։

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառում Թբիլիսիում

Կոմիտասի կյանքին ու գործունեությանը նվիրված բանախոսությամբ հանդես եկավ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ,արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանը:

Այնուհետև Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի դուդուկի խմբի, Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիայի լարային երաժշտության քառյակի (պրոֆեսոր Էռնստ Առաքելով) և ջութակահար Մարիաննա Ասրիևայի կատարմամբ հնչեց Կոմիտասի ստեղծագործությունները։Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառում Թբիլիսիում

Հնչեցին նաև շարականներ ու տաղեր, աղոթակիր մեղեդիներ ու Կոմիտասի ստեղծագործությունները Մար Շիմմոնա Բար Սաբբաե ասորի քաղդեական կաթոլիկ եկեղեցու երգչախմբի, Վրաստանի Ավետարանչական — Մկրտական Եկեղեցու “Քորալի” երգչախմբի, Վիրահայոց թեմի Մակար Եկմալյան եկեղեցական երգչախմբի կատարմամբ:

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառում Թբիլիսիում

Վերջում ելույթ ունեցավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, ով, փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրական սերն ու բարեմաղթանքը, բարձր գնահատեց թեմի հոգևոր դասի՝ հավատացյալներին ծառայելու նվիրվածությունը, պաշտոնեության պատրաստակամությունը ազգային ավանդույթը և հոգևոր մշակույթը ժողովրդին մատուցելու գործում:

Դիտումների քանակը: 4643
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին