Բաքուն Դադիվանքում նոր հոգևորական է նշանակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

rafiq_danakari

Դեկտեմբերի սկզբներին ադրբեջանական կողմի հոգևորականներն այցելել են Քարվաճառի շրջան, այդ թվում նաև Դադիվանք, և շատ զարմացած էին այնտեղ հանդիպելով հայ հոգևորականներին։ Երկրի քարոզչամեքենան՝ անկախ նախապես ձեռք բերված պայմանավորվածություններից, Ադրբեջանի ալբանական քրիստոնեական համայնքի ներկայացուցիչ Ռաֆիկ Դանաքարին նշանակել է վանքի քարոզիչ։

Հայ վանականները ամեն կերպ փորձել են խոչնդոտել վերջիններիս մուտքը Դադիվանք։ Արդյունքում ներխուժող կողմն աղոթել է եկեղեցու բակում և կատարել նկարահանումներ։

Ռաֆիկ Դանաքարին ասաց, որ դեմ է հայ հոգևորականների ադրբեջանական տարածքում գտնվելուն, ինչին անդրադառնալով ռուսական խաղաղապահները վստահեցրել են, որ դա ժամանակավոր երևույթ է:

Վերջինս հայտարարել է, իբր թե, Լեռնային Ղարաբաղում կան մոտ 300 աղվանական եկեղեցի, որոնց ինքը պատրաստվում է այցելել:

Դիտումների քանակը: 4773
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին