Բաքուն ևս 26 ռազմագերու որակել է որպես «ահաբեկիչ»

Բաքվի պնդմամբ հետաքննության արդյունքում պարզվել է, որ Հայաստանի մի խումբ քաղաքացիներ «ապօրինի կերպով ձեռք բերելով զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր ու ստեղծելով դիվերսիոն խմբեր 2020-ի նոյեմբերի 26-27-ին ապօրինի հատել են Ադրբեջանի պետական ​​սահմանը»։

Թվով 26 հայ ռազմագերիների շինծու քրեական գործի հետաքննությունը համարելով ավարտված` ուղարկվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։

«Քրեական գործ է հարուցվել Եղիշ Աստանյանի, Կարեն Արամյանի, Տիգրան Ավագյանի, Հովսեփ Գևորգյանի, Հովսեփ Մանուկյանի, Գևորգ Մարտիրոսյանի, Ռոբերտ Գևորգյանի, Վաղարշակ Ավետիսյանի, Վոլոդյա Հակոբյանի, Անդրանիկ Սուքիասյանի, Անդրանիկ Մանուկյանի, Գրիգոր Սաղաթերյանի, Էդուարդ Գիրագուսյանի, Ռաֆիկ Կարապետյանի, Գուրգեն Ղոլյանի, Հրայր Թադևոսյանի, Վաղարշակ Մալոյանի, Սասուն Եղիազարյանի, Արսեն Վարդանյանի, Վահագն Բեհրեքյանի, Սեդրակ Սողոմոնյանի, Արման Դիլանյանի, Մանուկ Մարտոյանի, Վելս Անբարդանյանի, Անդրանիկ Միքայելյանի և Ֆելիքս Գրիգորյանի դեմ»,- նշված է ադրբեջանական մամուլի տարածած տեքստում։

Դիտումների քանակը: 4029
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին