Բաքուն Վիգեն Էուլջեքչյանին դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Բաքվի Յասամալի շրջանային դատարանի վարչական շենքում հունիսի 14-ին հրապարակվել է Արցախում Ադրբեջանի կողմից գերեվարված և այդ երկրի կողմից «ահաբեկչության» համար մեղադրվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի վճիռը: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական մամուլը։

Դատարանի որոշմամբ Վիգեն Էուլջեքչյան դատապարտվել է 20 տարվա ազատազրկման, համաձայն որի առաջին 5 տարիները նա պատիժը կրելու է բանտում, մնացածը ՝ խիստ ռեժիմի գաղութում:

Հիշեցնենք, որ Բաքվի Յասամալի դատարանում հունիսի 8-ին մեկնարկել է Էուլջեքչյանի գործով նախապատրաստական նիստը:

Ադրբեջանում նրան մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով: Դատարանի որոշմամբ` Վիգենի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Էուլջեքչյանի գործով մեղադրանքը կառուցվում է միայն «ամբաստանյալի խոստովանական» ցուցմունքների և Մարալ Նաջարյանի տված ցուցմունքների վրա։

Մինչդեռ հայտնի է, որ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին տեղափոխվել է սկզբում Երևան, այնուհետև` Շուշի։ 2020թ. նոյեմբերի 10-ին Բերձորի ճանապարհին նրան և Մարալ Նաջարյանին գերի էին վերցրել ադրբեջանցի զինվորականները։

Դիտումների քանակը: 4501
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին