Բաքվում հրապարակել է 14 հայ ռազմագերիների վճիռը

Ռազմագերի

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է հայազգի 14 ռազմագերիների դեմ քրեական գործի դատավարությունը:

Դատախազն իր խոսքում խնդրել էր Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 318 հոդվածի (Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատման) հատկանիշներով Հրաչ Արզումանի Ավագյանին և Գեղամ Սամվելի Սերոբյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման, իսկ մյուսներին ՝ 2:

Ինչպես հայտնում է minval.az լրատվական գործակալությունը, դատարանը խորհրդակցությունից վերադառնալուց հետո հրապարակել է վճիռը` համաձայն, որի 14 ռազմագերիները դատապարտվել են վեց ամիս և չորս տարի ազատազրկման:

Մասնավորապես Հրաչ Արզումանի Ավագյանը, Գեղամ Սամվելի Սերոբյանը դատապարտվել են չորս տարի, իսկ մյուս տասներկուսը (Արմեն Բաղասյան, Գոռ Գասպարյան, Կամո Սեֆիլյան, Վոլոդյա Հակոբյան, Գևորգ Ասերտյան, Սիսակ Ենգոյան, Ալբերտ Պետրոսյան, Ռոմիկ Սեդրակյան, Արամ Մինասյան, Մկրտիչ Մինոսյան, Էդգար Մաթեսյան և Յուրի Կարապետյան)՝ 6 ամիս ազատազրկման:

Բոլորը դատապարտվել են «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատման» համար: Մեղադրական մյուս հոդվածները հանվել են:

Դատական գործընթացն ավարտվել է:

Դիտումների քանակը: 4239
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին