ԱՄՆ կոնգրեսականները գերիների հարցով բանաձև կներկայացնեն

Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի ղեկավարները եկող շաբաթ Ներկայացուցիչների պալատին են ներկայացնելու հայ գերիների մասին նոր օրինագիծ, ինչը Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը ողջունել է։

Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ բանաձևով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել ավելի քան 200 հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին։ Նշվում է, որ նրանք որպես պատանդ են պահվում նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի հայտարարությունից հետո:

Բանաձևի հեղինակներն են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրաքիսը, Ջեքի Սփիերը, Դևիդ Վալադոն և Ֆրենկ Փալոունը: Այնտեղ նշվում է, որ ադրբեջանական զինված ուժերը վատ են վերաբերվում հայ գերիներին` նրանց ենթարկելով խոշտանգումների և նվաստացման, այդ թվում՝ գլխատում են և առանց դատավարության մահապատժի ենթարկում։

Նշվում է, որ նախագծի հեղինակները նաև նամակով կոչ են արել իրենց գործընկերներին միանալ իրենց և հավանություն տալ օրինագծին:

Դիտումների քանակը: 4298
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին