Պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանի գրեթե բոլոր ընկերները փախել են․ Հադրութի քաղաքապետ

Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը երկար լռությունից հետո մարտի 6-ին տվել է իր առաջին հարցազրույցը, որտեղ հայտնել է, որ Հադրութի պաշտպանությունն ընդհանրապես կազմակերպված չէր ԱՀ Պաշտպանության բանակի ղեկավարության կողմից։ Սավադյանը նաև նշել է, որ Հադրութի պաշտպանությանը հիմնականում մասնակցել են Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցրած Արայիկ Հարությունյանին ընդդիմացող քաղաքացիները, ովքեր զեքները ձեռքին մասնակցել են, թե Հադրութի պաշտպանությանը և թե վերջին օրերին Հադրութի խաղաղ բնակիչների տարհանման կազմակերպմանը։ Վահան Սավադյանն առանձնապես ընդգծել է այն հանգամանքը, որ Արայիկ Հարությունյանի ընկերները հենց առաջին օրվանից լքել են Հադրութը՝ ինչով իսկ, իր կարծիքով, խուճապ են առաջացրել խաղաղ բնակիչների մոտ։ Խոսելով Արայիկ Հարությունյանի ընկերներիմասին Սավադյանը առանձնահատուկ նշել է Իվան Ավանեսյանի մասին ու Կամո Աղաջանյանի (թուրք Կամո, նախկին ԱԱԾ տնօրեն) մերձավորների մասին։

Դիտումների քանակը: 6860
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին