Բայրամովը կոչ է արել Հայաստանին փոխանցել ականապատման քարտեզները

A8ED58CE-9B5C-4859-AF3F-CA3E5656

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը Հայաստանին ուղղված հայտարարություն է արել։

«Մենք Հայաստանին կոչ ենք անում փոխանցել ականապատ տարածքների քարտեզները։ Որքան երկար նրանք հրաժարվեն պատասխանել մեր հարցմանը, այնքան ավելի շատ կյանքեր վտանգի կենթարկվեն»,- թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ջեյհուն Բայրամովը։

Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանին հանձնված Արցախի Քարվաճառի շրջանում ժամը 11։00 սահմանում ադրբեջանցի լրագրողներին տեղափոխող բեռնատարն ականի վրա պայթել է: AzTV-ի օպերատոր 32-ամյա Սիրաջ Աբիշովը, «Ազերթաջ»-ի աշխատակից 39-ամյա Մագերամ Իբրահիմովը և արտակարգ իրավիճակների նախարարության տեղական ծառայության պետի տեղակալ Արիֆ Ալիևը մահացել են, իսկ չորս անձ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է։

Առ այսօր Ադրբեջանին հանձնված տարածքում 140 ադրբեջանցի է պայթել, նրանցից 27-ը մահվան ելքով։

Դիտումների քանակը: 4491
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին