ՀՀ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Գևորգ Մելիքյանին (քրեական աշխարհում հայտնի է որպես Գևորիկ Օշականսկիյ):
«Մարտի 4-ին Քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Օշական գյուղի 50-ամյա բնակիչ “օրենքով գող” Գևորգ Մելիքյանին», — ասված է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Թողնել պատասխան