Շմոլ գազից թունավորման դեպք՝ Ստեփանակերտում

Մարտի 4-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ–ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն,

որ նույն օրը ժամը 04:00-ին իրենց մոտ են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի Նոր-Արեշ փողոցի բնակիչներ՝ 1992թ. ծնված Ն. Լ.-ն և 1995թ. ծնված Ն. Մ.-ն շմոլ գազի թունավորումով, իսկ ժամը 04:00-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-են ընդունվել նույն փողոցի բնակիչներ՝ 2014թ. ծնված Մ. Մ.-ն և 2017թ. ծնված Գ. Մ.-ն :
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նշված անձինք շմոլ գազի թունավորումը ստացել են մարտի 3-ին ժամը 23:30-ի սահմաններում` իրենց տան բաղնիքում առկա գազի ջրատաքացուցիչ կաթսայից արտանետած շմոլ գազից:
Նշված անձանց տրվել են դատաբժշկի ուղեգրեր:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Դիտումների քանակը: 4423
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին