Ստեփանակերտում շմոլ գազից թունավորման դեպքեր են գրանցվել

gas4

Նոյեմբերի 23-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ

ժամը 20:50-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2009թ. ծնված Գ. Ն.-ն: Ոստիկանության ծառայողը պարզել է, որ Գ. Ն.-ն թունավորումը ստացել է նույն օրը ժամը 19:10-ի սահմաններում տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ:

Նոյեմբերի 25-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 03:50-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի Սարոյան փողոցի թիվ 5 շենքի բնակիչներ` 1994թ. ծնված Ն. Մ.-ն, 2002թ. ծնված Ա. Կ.-ն, 1963թ. ծնված Հ. Ա.-ն, 1991թ. ծնված Ա. Ա.-ն, 1967թ. ծնված Ռ. Ա.-ն և 1948թ. ծնված Զ. Օ.-ն:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը ժամը 23:00-ի սահմաններում նշված բնակարանի խոհանոցի մոտ առկա փակ պատշգամբում տեղադրված գազի ջրատաքացուցիչի կաթսայից արտանետված շմոլ գազից:

Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Դիտումների քանակը: 4586
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին