Խոշոր հրդեհ բնակելի շենքում․ կա զոհ

75594593_2880045908696532_5573325837337362432_o

Այսօր ժամը 11:36-ին Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել Ստեփանակերտի Մաշտոցի փողոցի թիվ 2 բնակելի շենքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի մասին:

Ժամը 11:37–ին ահազանգով դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության Ստեփանակերտի հրշեջ փրկարար մասի մեկ մարտական հաշվարկ և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման մասի օպերատիվ խումբը: Հրդեհը բռնկվել էր շենքի 3-րդ հարկի թիվ 10 բնակարանում:

Ելնելով իրադրությունից և հրդեհի հնարավոր հետևանքներից, դեպքի վայր են մեկնել Ստեփանակերտի հրշեջ փրկարար մասի 2 մարտական հաշվարկ և հրշեջ ավտոսանդուղքը: Հետագայում դեպքի վայր է ժամանել ևս 1 մարտական հաշվարկ` Շուշիի ՇԱԻ բաժնի հրշեջ փրկարար մասից:

На изображении может находиться: один или несколько человек и люди стоят

Ահազանգով դեպքի վայր են մեկնել նաև ԱՀ ոստիկանության, շտապ օգնության, <<Արցախգազ>>, <<Արցախէներգո>>-ի համապատասխան ծառայությունները:

Շտապ անջատվել է շենքի գազաէլեկտրամատակարարումը: Հրշեջաշիջման աշխատանքներին չխոչնդոտելու նպատակով ոստիկանության աշխատակիցները փակել են մերձակա խաչմերուկները , իրականացրել հասարակական կարգի պահպանում: Հրշեջները և փրկարարներն իրականացրել են հրշեջաշիջման աշխատանքներ, տարհանել մուտքի բնակիչներին: Ծխապատ շենքից աշխատանքներին լայն աջակցել են ինչպես ոստիկանության աշխատակիցներ, այնպես էլ պարզապես քաղաքացիներ: Հրդեհը մեկուսացվել է 13:30-ին:

На изображении может находиться: один или несколько человек и на улице

Հրդեհի հետևանքով 2 տուժածներ տեղափողվել են <<Հանրապետական բժշկական կենտրոն>> ՓԲԸ, որտեղ Մ.Մաշտոցի թիվ 2 շենքի 10 բնակարանի բնակիչ Ս.Գ-ն գիտակցության չգալով, մահացել է: Տուժած` 1934թ.ծնված Գ. Շ-ի վիճակը գնահատվում է բավարար: Ըստ բժիշկների`վերջինիս կյանքին վտանգ չի սպառնում:

Հրդեհի բռնկման պատճառը և նյութական վնասի չափը ճշտվում է:

Դիտումների քանակը: 4775
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին