Մահվան ելքով վրաերթ Ստեփանակերտում

76897219_944308712602340_4476152793484230656_o

Նոյեմբերի 17-ին ժամը 22:28-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Հ-ից (ծնվ.1977թ) ահազանգ է ստացվել,

որ ժամը 22:27-ին Մ. Մաշտոցի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ: Նախնական տվյալներով իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Լ. Ա-ին (ծնվ.1963թ):

Շտապ օգնության ավտոմեքենայով տուժածին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` ժամը 00:50-ի սահմաններում Լ. Ա-ն մահացել է:

Դիտումների քանակը: 4338
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին