ՃՏՊ Վանք-Ստեփանակերտ ճանապարհին

69145772_2685303411504117_4987266425832865792_n

Օգոստոսի 25-ին ժամը 16:11-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչից ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանք-Ստեփանակերտ 11-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ:

Նախնական տվյալներով իրար են բախվել ավտոմեքենաներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ՓՈւՎ ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը և Մարտակերտի ՀՓՄ-ին կից Առաջաձորի ՀՓՋ-ից հրշեջ-փրկարարները մեկնել են կանչի վայր:

Տեղ հասնելուց պարզվել է, որ իրար են բախվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Կարեն Դանիելյանի (ծնվ.1974թ) վարած «ԼԵԿՍՈւՍ RX 330» մակնիշի և Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի բնակիչ Գուրգեն Ավագյանի (ծնվ.1992թ) վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները:

ՃՏՊ-ի արդյունքում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապ օգնության ավտոմեքենայով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության տուժածի վիճակը գնահատվել է ծանր:

Դիտումների քանակը: 5383
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին