Ահարոն Վիրաբյանը դարձել է վորքաութի աշխարհի չեմպիոն

Аарон

Հայ մարզիկ Ահարոն Վիրաբյանը օգոստոսի 24-ին Պսկովում կազմակերպված վորքաութի աշխարհի ուժային առաջնությունում, դարձել է աշխարհի չեմպիոն՝ ելույթ ունենալով «Ուժային վորքաութ» կարգում։ Նա լրացուցիչ քաշով՝ 24 կգ, 18 անգամ ձգում է արել, 38 անգամ՝ պոկում զուգափայտերից 32 կգ քաշով, և 86 կքանստում՝ 90 կգ քաշով։ Ռուսաստանում Վիրաբյանին անվանում են «հայ Բրյուս Լի» այն բանից հետո, երբ մարզիկը գերազանցեց Բրյուս Լիի` երկու մատների վրա հենում–ծալում վարժության ռեկորդը: Վիրաբյանը նաև Գինեսի ռեկորդակիր է և գրանցված է հայկական «Դյուցազնագրքում»։

Առաջնությանն աշխարհի 18 երկրից մասնակցել է ավելի քան 50 մարզիկներ: Մրցումներն ընթացել են երկու փուլով՝ ուժի և դիմացկունության, որին մասնակցել են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։

«Ինձ հաջողվեց դառնալ փողոցային վորքաութի (street workout) աշխարհի չեմպիոն «Ուժային վորքաութ» անվանակարգում և պատմության մեջ առաջին անգամ ոսկե մեդալ նվաճել Հայաստանի համար այդ մարզաձևում»,- իր Instagram-ի էջում գրառում է կատարել մարզիկը։ Այսպիսով, Վիրաբյանը նվաճել է ոսկի, Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Լիպանովը նվաճել է արծաթ, իսկ Լեհաստանի ներկայացուցիչ Բարթոլոմեյ Կրուկը՝ բրոնզ։

Դիտումների քանակը: 4615
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին