ՃՏՊ Ստեփանակերտ-Այգեստան ավտոճանապարհին

images (1)

Հուլիսի 22-ին ժամը 04:06-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ-Այգեստան ճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Նախնական տվյալներով Սեփանակերտ քաղաքի բնակիչ Սամվել Սարգսյանը (ծնվ.1994թ) իր վարած «ՕՊԵԼ ԱՍՏՐԱ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: ՃՏՊ-ի արդյունքում ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել և կա մեկ տուժած:

ԱԱՀՍ հերթապահ օպերատիվ խումբը և ՓՈւՎ ՀՓՄ-ի հրշեջ մեքենան մեկնել են դեպքի վայր: Հրդեհն արագ մարվել է: Տուժած Ս. Սարգսյանին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Նախնական տվյալներով լրիվությամբ այրվել է «ՕՊԵԼ ԱՍՏՐԱ» մակնիշի ավտոմեքենան: Ըստ բժիշկներից ստացված տեղեկության Ս. Սարգսյանը ստացել է երկրորդ և երորդ աստիճանի թերմիկ այրվածքներ: Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:

Դիտումների քանակը: 4972
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին