Էքսկուրսիա մեկնող ավտոմեքենան կողաշրջվել է

62026401_2539253229442470_9210102524940386304_n

Հունիսի 7-ին ժամը 08:58-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Խաչեն համայնքի բնակիչ Ս. Մ.-ն իր վարած «ՄԵՐՍԵԴԵՍ ՍՊՐԻՆՏԵՐ» մակնիշի ավտոմեքենայով դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում են ԱՀ ոստիկանության մամուլի ծառայությունից՝ ահազանգով դեպքի վայր մեկնած Քաշաթաղի ՀՓՄ-ի հրշեջ-փրկարարները ՃՏՊ-ի հետևանքով տուժածներին տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ, որտեղից էլ՝ Ստեփանակերտի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ և «Արևիկ մանկական հիվանդանոց» ՓԲԸ:

Ավտոմեքենայի մեջ գտնվել է Ասկերանի շրջանի Ծաղկաշատ համայնքի դպրոցի ուսուցչական կոլեկտիվը. նրանք էքսկուրսիայի էին մեկնում Տաթևի վանք:

Դիտումների քանակը: 4816
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին