ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհին

75398262_2845592368808553_7351487077210390528_n

Նոյեմբերի 5-ին ժամը 9:48-ին Շուշիի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհահատվածի 37-րդ կմ վրա տեղի է ունեցել ՃՏՊ:

Ժամը 9:49-ին Շուշիի ՀՓՄ-ից մարտական հաշվարկով մեկնել են դեպքի վայր`օգնություն ցուցաբերելու նպատակով: Տեղ հասնելուն պես պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչ Ա. Գ-ն (ծնված 1990թ.) իր վարած <<ՆԻՍԱՆ ՏԻԴԱ>> մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:

ՃՏՊ հետևանքով` վարորդ Ա. Գ-ին, ուղևորներ Ա.Ա-ին (Մարտունու շրջանի Հացի համայնքի բնակիչ, ծնված 1996թ.) և Ի. Մ-ին (Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, ծնված 1985թ.) Շուշիի ՀՓՄ-ի և շտապ օգնության ավտոմեքենաներով, տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են <<Հանրապետական բժշկական կենտրոն>> ՓԲԸ:

Ըստ բժիշկներից ստացած տեղեկության` վարորդ Ա.Գ-ի վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ ուղևորներինը` բավարար:

На изображении может находиться: растение, дерево, небо и на улице

Դիտումների քանակը: 4954
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին