ՃՏՊ Բերձոր-Գորիս տանող ճանապարահատվածի վրա

Հոկտեմբերի 10-ին ժամը 19:47-ին Քաշաթաղի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 19:46-ին Բերձոր-Գորիս տանող ճանապարահատվածի 14 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Քաշաթաղի ՀՓՄ-ից մարտական հաշվարկով մեկնել են դեպքի վայր` օգնություն ցուցաբերելու նպատակով: Տեղ հասնելուն պես պարզվել է, որ Ա. Գ-ի (Ստեփանակերտ քաղաքի Մաշտոց 8 հասցեի բնակիչ, 1989 թ. ծնվ.) վարած «HOWO» մակնիշի 034AR61 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:

ՃՏՊ-ի հետևանքով վարորդ՝ Ա. Գ-ին ստորին վերջույթի վնասվածքով, Բերձոր քաղաքի շտապ օգնության ավտոմեքենայով տեղափոխել են Բերձորի հիվանդանոց:

Ըստ բժիշկներից ստացված տեղեկության` տուժածի վիճակը գնահատվում է բավարար:

Դիտումների քանակը: 5033
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին