ՃՏՊ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին. զոհվել է 5 քաղաքացի

67921582_2629537503747375_6860487906285322240_n

Այսօր ժամը 13:21-ին արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) ճգնաժամային կառավարման կենտրոն (ՃԿԿ) քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ վաղ առավոտյան ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղից ԱՀ Հադրութի շրջան ուղևորված իր հարազատները

(ճշտված տվյալներով ավտոմեքենան ժամը 07.00-ի սահմաններում հատել էր Աղավնոյի անցակետը) չեն պատասխանում հեռախոսազանգերին:

Ժամը 14:43-ին պարզվել է, որ նշված՝ «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 77-րդ կմ-ին վթարի է ենթարկվել և գլորվել ձորը, որի հետևանքով վարորդը և բոլոր 4 ուղևորները՝ ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներ Հարութ Ավագյանը (ծնվ. 1992թ.), Նելլի Գրիգորյանը (ծնվ. 1994թ.), Ռոբերտ Ավագյանը (ծնվ. 1982թ.), Անդրանիկ Ավագյանը (ծնվ. 1958թ.) և Սեդա Բաղդասարյանը (ծնվ. 1961թ.) տեղում մահացել են:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման փրկարարները, Ոստիկանության և «Շտապ օգնության» աշխատակիցները:

Այս պահի դրությամբ փրկարարներն աշխատանքներ են իրականացնում ՃՏՊ-ի հետևանքով մահացածների դիերը ձորից հանելու համար:

Դիտումների քանակը: 7346
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին