Նոյեմբերի 17-ին “Սասնա ծռեր” կուսակցությունը ավտոերթ է իրականացնելու դեպի Արցախ

Без названия

Ժիրայր Սեֆիլյանը իր ելույթի ըանթացքում հայտարարել է, որ նոյեմբերի 17-ին Ստեփանակերտ քաղաքում տեղի է ունենալու Արցախում ստեղծվելիք կազմակերպության համագումարը, որին նաև իրենք՝ “Սասնա ծռեր”-ն են ներկա լինելու մեծաքանակ կազմով։

Եվ ինչպես նշել է՝ ներկա են լինելու  ոչ միայն համագումարին մասնակցելու, այլ և այնտեղ իրենց կազմակերպությունը  ուժեղացնելու նպատակով։ Ժիրայր Սեֆիլյանի, Ալեք Ենիգոմշյանի, Վարուժան Ավետիսյանի, Գարեգին Չուգասզյանի և «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության մյուս անդամների հետ միասին ավտոերթի մասնակիցները համագումարին ներկա լինելուց բացի, մի քանի օր կշրջեն նաև Արցախի քաղաքներում ու գյուղերում, հանդիպումներ կունենան արցախցիների հետ:

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը իր ֆեյսբուքյան էջում  գրառում է արել կոչ անելով բոլոր ցանկացողներին միանալ իրենց ավտոերթին և նշել․ “Հարգելի հայրենակիցներ,
Բոլորիս հիշողության մեջ թարմ են 2015 թվականի հունվարի 31-ի դեպքերը, երբ Սերժ Սարգսյանի ռեժիմը Ստեփանակերտի ռեժիմի պարագլուխների ձեռքով՝ հանցագործ տարրերի, ոստիկանության և այլ «իրավապահների» մասնակցությամբ հարձակվեցին խաղաղ ավտոերթի մասնակիցների և իրենց դիմավորելու եկած արցախացիների վրա:
Եկեք մեր միասնականությամբ ու դեպի Բերձոր մեծ ավտոերթով ազատվենք 2015 թվականի բերձորյան այդ խարանից, ինչպես նաև ևս մեկ քայլ կատարենք Արցախը Հայաստանին դե յուրե միացնելու գործում”:

 

Դիտումների քանակը: 4681
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին