Դուբնա քաղաքում սպանվել է հայ երիտասադ․ Տեսանյութ

17310232_1860533487503126_8707698528905671256_o

Դուբնա քաղաքի գիշերային ակումբներից մեկի մոտակայքում (Դաչնայա փ․2 հասցեում) նախօրեին ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված տեղեկատվության առնչությամբ  Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը կապ է հաստատել է ՌԴ համապատասխան մարմինների հետ։

Փոխանցված տեղեկատվության համաձայն, տեղի ունեցած միջադեպի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ՀՀ քաղաքացի Երեմ Գևորգյանը։ Մեկ այլ քաղաքացի ստացել է միջին ծանրության մարմնական վնասվածքներ։

Տեղի ունեցածի մանրամասներն ու այլ հանգամանքներ ներկայումս ճշտվում են։

Դեսպանությունն ու ՌԴ-ում ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչը մշտական կապ են պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ։ Նշյալ հարցը դեսպանության ուշադրության կենտրոնում է։

 

Դիտումների քանակը: 4880
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին