“Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1%” — Նիկոլ Փաշինյան

2018AM_nikol_pashinyan_77_709149792-1

“Եւ այսպես՝ այսօր հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն, 2019-ի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 7.1%:

Նույն ժամանակահատվածում արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 8.8%, շինարարության աճը՝ 4.5%, առևտրի աճը 8.9%, ծառայությունների աճը՝ 15.1%:

Արտահանումն ավելացել է 7.2%-ով: Միջին ամսական աշխատավարձը աճել է 5.9 տոկոսով: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են, եթե չասեմ՝ շատ լավ:

Այսպիսով ունենք բոլոր հիմքերը պնդելու, որ 2019 թվականի տնտեսական աճը մոտ կլինի 7 տոկոսին: Հույս ունենք՝ նաեւ կհատի 7 տոկոսի սահմանագիծը”, — գրել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում:

Դիտումների քանակը: 4457
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին