“Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի և գազի մատակարար է” — Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին

lapr01051-k3p-u315013356222431lf-656x492corriere-web-sezioni_master_ori_crop_MASTER__0x0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հռոմում հարցազրույց է տվել «Corriere della Sera» թերթին:

Ըստ Հայաստանի վարչապետի՝ հարցազրույցի ամենահետաքրքիր հատվածը հետեւյալ հարցուպատասխանն էր.

Հարց — Ադրբեջանն Իտալիայի համար էներգիայի հիմնական մատակարարներից է: Արդյոք սա խնդի՞ր է մեր երկրի հետ ձեր հարաբերությունների համար:

Պատասխան — Մենք ունենք բավական լավ հարաբերություններ (Իտալիայի հետ) և հուսով ենք, որ դրանք էլ ավելի կբարելավենք: Բայց ես կասեի, որ Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի և գազի մատակարար է: Այսօր «էներգիա» բառի իմաստը շատ արագ փոխվում է: Շատ շուտով Իտալիայի և բոլոր երկրների համար էներգիայի հիմնական մատակարարը կլինի արևը: Հետևաբար, մենք պետք է հաշվի առնենք փաստերն ու ապագան:

Դիտումների քանակը: 4382
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին