Այսօր օգոստոսի 27-ին Երևան քաղաքի “Զվարթնոց” օդանավակայանում վայրէջք կատարեց Դեն Բիլզերյանի մասնավոր ինքնաթիռը։
Ինչպես հայտնել էինք մեր նախորդ հոդվածում Դեն Բիլզերյանը ստացել է ՀՀ անձնագիր և գրանցվել ՀՀ ԶՈՒ-ում։
Սակայն պարզվեց, որ Դեն Բիլզերյանը և նրա եղբայրը Ադամ Բիլզերյանը ՀՀ քաղաքացիություն են ստացել դեռ 2014թ-ին։
Իսկ այսօր՝ օգոստոսի 27-ին Բիլզերյան եղբայրները մասնակցել են երդման արարողությանը, զինհաշվառման կանգնել և ստացել ՀՀ անձնագրեր։
Այդ նորության մասին հայտնի դարձավ Անձնագրային և վիզաների վարչության պետ՝ Մնացական Բիչախչյան-ի ֆեյսբուքյան էջից։
Պետք է նշել, որ Բիլզերյան եղբայրների հայրը՝ Փոլ Բիլզերյանը, մի քանի տարի առաջ է ստացել ՀՀ քաղաքացիություն։
Թողնել պատասխան