Բիլզերյան եղբայրները ստացել են ՀՀ անձնագրեր

Այսօր օգոստոսի 27-ին Երևան քաղաքի “Զվարթնոց” օդանավակայանում վայրէջք կատարեց Դեն Բիլզերյանի մասնավոր ինքնաթիռը։ 

Ինչպես հայտնել էինք մեր նախորդ հոդվածում Դեն Բիլզերյանը ստացել է ՀՀ անձնագիր և գրանցվել  ՀՀ ԶՈՒ-ում։ Բիլզերյան եղբայրները ստացել են ՀՀ անձնագրեր

Սակայն պարզվեց, որ  Դեն Բիլզերյանը  և նրա եղբայրը Ադամ Բիլզերյանը ՀՀ քաղաքացիություն են ստացել դեռ 2014թ-ին։

Իսկ այսօր՝ օգոստոսի 27-ին Բիլզերյան եղբայրները  մասնակցել են  երդման արարողությանը, զինհաշվառման կանգնել և ստացել ՀՀ անձնագրեր։

Այդ նորության մասին հայտնի դարձավ  Անձնագրային և վիզաների վարչության պետ՝ Մնացական Բիչախչյան-ի ֆեյսբուքյան էջից։

Պետք է  նշել, որ  Բիլզերյան եղբայրների հայրը՝ Փոլ Բիլզերյանը, մի քանի տարի առաջ է ստացել ՀՀ քաղաքացիություն։

Դիտումների քանակը: 5016
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին