Բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն արդեն 2 ոսկե մեդալ ունի

Screenshot_20210820-231606_Facebook

Բռնցքամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանն արդեն երկրորդ ոսկե մեդալն է նվաճել։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

Անդրանիկ Մարտիրոսյանը նվաճել է Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը։ Հայ մարզիկը մրցավարների միաձայն որոշմամբ պարտության մատնեց Ուկրաինայի ներկայացուցչին։

57 կգ քաշային Եվրոպայի նորընծա չեմպիոն Մարտիրոսյանը պարգևատրման էր դուրս եկել հայ զինվորի նկարով մարզաշապիկով։

Հիշեցնենք, որ Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում առաջին ոսկին նվաճել էր 50կգ քաշային Շիրակի մարզը ներկայացնող Սպարտակ Նահապետյանը։

Դիտումների քանակը: 4009
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին