Լանզարոտեի կոնվենցիան կգործի Հայաստանում

Լանզարոտե

Երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելու մասին կոնվենցիայի վավերացման գործընթացը Հայաստանում ավարտին է հասցվել։ Արդյունքում Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի Լանզարոտեի կոնվենցիան վավերացրած 47-րդ պետությունը։ Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, հայտնի դարձավ, որ Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Պարույր Հովհաննիսյանը Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատաինի-Դրագոնիի ներկայությամբ հանձնել է վավերացումը հաստատող փաստաթուղթը։ Տեղեկացնենք, որ Հայաստանում Կոնվենցիան  ուժի մեջ կմտնի 2021թ․ հունվարի 1-ից։
Գաբրիելա Բատաինի-Դրագոնին ողջունելով Լանզարոտեի կոնվենցիայի վավերացումը Հայաստանի կողմից նշել է,  որ այն յուրահատուկ գործիք է երեխաների դեմ հանցագործությունների կանխման և դրանց դեմ պայքարի համար։ Նշենք, որ Իռլանդիայից և Թունիսից բացի Լանզարոտեի կոնվենցիան վավերացրել են Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ երկրները։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Եվրոպայում 18 տարեկանը չլրացած 5 երեխայից մեկը սեռական բռնության զոհ է դառնում։ Նշենք նաև, որ Լանզարոտեի կոնվենցիան պետություններին պարտավորեցնում է քրեականացնել երեխաների դեմ սեռական ոտնձգությունները,  այդ թվում՝ վիրտուալ տիրույթում։

Դիտումների քանակը: 4388
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին