Ժամը 18:00-ի դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի։ Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ տարհանվածներից 216-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 161-ի կարիքները շարունակում են նույնականացվել:
«216 հաշվառվածներից 118-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 98-ը ներկայումս ապահովվում են կառավարության հատկացրած կեցավայրով»,- նշում է աղբյուրը` հավելելով, որ աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է։
Թողնել պատասխան