Արցախից բռնի տարհանվածների թիվը հասավ 1050-ի

Տարհանում

Ժամը 22:00-ի դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել 1050 քաղաքացի: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

«Նրանցից 770-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 280-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ 770 հաշվառվածներից 410-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 360-ին հատկացվել է կառավարության կողմից առաջարկված կեցավայր (մի մասի տեղավորումը դեռևս ընթացքի մեջ է): Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է։

Դիտումների քանակը: 3803
Հետրեք մեզ telegram-ի միջոցով: @arcakh24
Մեկնաբանել կայքում
մեկնաբանւթյուն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Հեղինակի մասին