2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրած եռակողմ համաձայնագրից անցել է մոտ 5 ամիս, սակայն Արցախի Հանրապետության ՊՆ-ն շարունակում է հրապարակել ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում նահատակված զինծառայողների անունները
Կարդալ ավելին
2016թ-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական զինուժը լայնամասշտաբ ռազմական գործողություններ էր սկսել Արցախի Հանրապետության արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով։
Կարդալ ավելին
Ամերիկյան Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը Միացյալ Նահանգներին կոչ է անում դրամական օգնություն հատկացնել Հայաստանին և Արցախին՝ հաշվի առնելով իրավիճակը, որ ստեղծվել է անցյալ տարի թուրք-ադրբեջանական ավերիչ հարձակումներից հետո:
Կարդալ ավելին
Ապրիլի 7-ին Մոսկվայում նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Կարդալ ավելին
Իրանահայ ռեժիսոր Անահիդ Աբադի «Եվա» ֆիլմն արժանացել է մարտի 17-ից 21-ը տեղի ունեցած Հռոմի Ֆրանկոֆոն ֆիլմերի 11-րդ փառատոնի Հանդիսատեսի մրցանակին։
Կարդալ ավելին
Ապրիլի 1-ին Սլովակիայի խորհրդարանի 25-րդ լիագումար նիստի ընթացքում Ազգային խորհրդի կողմից 120 կողմ ձայնով` միաձայն, ընդունվել է
Կարդալ ավելին
Մոսկվայում ավարտվել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների նիստի շրջանակում Հայաստանի և ՌԴ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Այդ մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում ասվում է, որ կողմերը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման ընթացքը:
«Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման արդիական հարցերին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը: Նախարարները մտքեր են փոխանակել հայ-ռուսական համագործակցության արդիական հարցերի, այդ թվում՝ բարձր մակարդակով կապերի, երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի նախապատրաստական աշխատանքների շուրջ»,– նշված է հաղորդագրությունում:
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ հանդիպման ժամանակ Այվազյանը շեշտել է ադրբեջանական կողմում՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտմամբ պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց անհապաղ հայրենադարձման կարևորությունը:
«Նախարար Արա Այվազյանը լուրջ մտահոգություն հայտնեց Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական կոթողների միտումնավոր թիրախավորման առնչությամբ՝ ընդգծելով այդ ժառանգության պաշտպանության ուղղությամբ տարբեր ձևաչափերով քայլեր ձեռնարկելու հրատապությունը»,– նշված է հաղորդագրությունում։
Դիտարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի առանձին թեմաներ:
Խոակին Կապառոսն արդեն հայ է դարձել և իր հաղթանակը տոնում է Հայաստանի հետ։
Կարդալ ավելին
Հայաստանը վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում Ռուսաստանի և Հոլանդիայի մասնագետների հետ համատեղ իրականացնում է զոհված զինծառայողների մասունքների բարդ նմուշների ԴՆԹ հետազոտություն։
Կարդալ ավելին